News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Եթե ընտրություններից հետո ականատես ենք լինում այնպիսի փաստերի, որ ճնշում են գյուղապետերին, քաղաքապետերեին, «Պատիվ ունեմ» դաշինքին կամ որեւէ այլ ուժի աջակցած համայնքի ղեկավարներին, դա խոսում է այն մասին, որ համերաշխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հերթական մի ներկայացում էր: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ժողովրդավարական երկրում որեւէ մեկին իր քաղաքական հայացքների համար չպետք է հետապնդես: Իշխանությունները անհապաղ պետք է դադարեցնեն նման գործելաոճը: Եթե շարունակեն այդ հետապնդումները, կստանան շատ կոշտ պատասխան: Ունենք հստակ սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին»,-ասաց նա:

Վանեցյանն անդրադարձավ նաեւ երկրում ստեղծված մթնոլորտին. «Ցավոք սրտի, այս ընտրություններից հետո հսարակության մեջ շատ մեծ տրամադրվածություն կա արտագաղթելու. այս մթնոլորտում շատ հավանական է, որ խորհրդարանն ունենա շատ կարճ կյանք: Ես չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք հնարավոր է լինելու խնդիրներին լուծումներ տալ:

Մեր խնդիրն էր թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի, այդ խնդիրը մենք չենք կարողացել կատարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել