
Իրանում հայտարարել են Ալբորզ նահանգի Քարաջ քաղաքում Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) շենքերից մեկի դեմ դիվերսիայի կանխման մասին:
IRIB-ի փոխանցմամբ` դիվերսիան ճնշվել է չորեքշաբթի առավոտյան, մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել: Այժմ կատարվում է հետաքննություն` դիվերսիայի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշվում է, որ հարձակումը կանխվել է շենքին վնաս հասցնելուց անմիջապես առաջ:
Հարձակման որեւէ այլ մանրամասն դեռ չի հաղորդվում: