News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հունիսի 23-ին հրավիրել է խորհրդի նիստ։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու հարցը, որը պայմանավորված է գործող կազմի լիազորությունների ժամկետը լրանալու հանգամանքով, ինչպես նաև բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու և շենքային պայմանների լուծման հետ կապված հարցերը։

Ի լրումն օրակարգում ընդգրկված հարցերի՝ նախագահը հանձնարարել է ԱՀ պետնախարարին առաջիկա ժամանակահատվածում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախում բարձրագույն կրթական ոլորտի զարգացման ընդհանուր քաղաքականության, ինչպես նաև այդ ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման հարցերով։

Երկրի ղեկավարը հանձնարարել է նաև ուսումնասիրել արցախցի ուսանողների համար Արցախից դուրս բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ձևավորման ուղիներն ու միջոցները։  «Կրթությունը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է, այդ իսկ պատճառով ցանկացած կրթական ծրագիր պետք է իրականացվի միայն կարիքների գնահատման և առկա հնարավորությունների ու խոչընդոտների խորքային հետազոտության արդյունքում»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան
Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին...
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար
 Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին...
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության…
Արցախի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը...
Արայիկ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին…
Ստիպված եմ արձագանքել. Ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի առաջարկությամբ. Պետնախարար
Միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է...
Ամենաշատ