News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր «Դեֆենդեր» ականակիր նավը միջազգային օրենքներին համապատասխան խաղաղ անցում էր կատարում Ուկրաինայի տարածքային ջրերով` մերժելով նախազգուշական կրակոցների մասին Ռուսաստանի հայտարարությունները: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը շրջանառվել է Twitter-ում չորեքշաբթի ավելի վաղ Ղրիմի թերակղզու շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բրիտանական նավատորմի նավը խաղաղ անցում էր կատարում Ուկրաինայի տարածքային ջրերի միջով` միջազգային իրավունքի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մենք կարծում ենք, որ ռուսներն ուսումնական կրակ էին բացել Սեւ ծովում եւ նախազգուշացնում էին ծովային համայնքին իրենց գործունեության մասին: Ոչ մի կրակոց ուղղված չի եղել «Դեֆենդեր» ականակրին, եւ մենք չենք ընդունում այն ​​պնդումը, որ դրա ճանապարհին ռումբեր են նետվել»,- հայտարարել են նախարարության մամուլի ծառայությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ