News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հունիսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Երևանի 21 և 22 տարեկան երկու բնակչի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք Էջմիածնի շենքերից մեկի բակում կոտրել էին «Օպել» մակնիշի մեքենայի պատուհանը և փորձել գողություն անել, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել. ոստիկանները նրանց նկատել էին, հետապնդել ու բռնել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ բերման ենթարկվածները հունիսի 21-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Մերսեդես» մակնիշի մի մեքենայից համարանիշներ էին գողացել։ Անձնական խուզարկությամբ 22-ամյա երիտասարդի պայուսակից գողոնը հայտնաբերվեց։ Պարզվել է, որ նրանք հունիսին Արաբկիր վարչական շրջանում կայանված երկու մեքենաներից ևս համարանիշեր էին գողացել: Օրեր անց Էրեբունի վարչական շրջանի տարածքում կայանված երեք մեքենաների համարանիշներն էին գողացել:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ