News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ՝ օրեր առաջ նրա կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումների մասին:

Պարո՛ն Թովմասյան, ընտրություններից առաջ Դուք Ձեր ասուլիսի ընթացքում հայտարարել էիք, որ ընտրացուցակներում բազմաթիվ ընտրակեղծիքներ եք նկատել: Ի՞նչ մեթոդով է Ձեր թիմը կատարել ուսումնասիրությունը, եւ ինչպիսի՞ կեղծարարությունների մասին է խոսքը:

Կատարվել է police.am կայքում տարբեր ամսաթվերին տեղադրված (2018թ., 2021թ․ մայիսի 31, 2021թ․ հունիսի 13) ընտրացուցակների տող առ տող համեմատություն։ 2018թ․ կամ 2021թ․ մայիսի 31-ի ցուցակներում մարդկանց տվյալների բացակայության պատճառները քննարկվել են ԱՎՎ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասել են, որ որոշ դեպքերում մարդիկ ճշտումներ են մտցրել իրենց անձնական տվյալների մեջ, ինչի պատճառով տարբեր ցուցակներում չեն նույնականացվում։ Դրա համար կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գնահատել նմանության աստիճանը, գտնել «նմանին», անգամ եթե նրա անվան, ազգանվան, հայրանվան կամ ծննդյան ամսաթվի մեջ փոխվել է, օրինակ, մեկ նիշ: Կա այդպիսի շուրջ 10 հազար դեպք: Ինքնին մտահոգիչ է, որ 3 տարում 10 հազար հոգի կարող էր անձնագրային տվյալ փոխել, սակայն դա ռազմական անվտանգության խնդիր է եւ ընդհանուր ավելացածների թվի վրա գործնականում չի ազդում: Ավելացած մարդկանց ցուցակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական ռեսուրսի տերը, գոյություն չունեցող մարդկանց անուններով, լցոնումներ կատարի։

Նշել եք, որ 200 000-ից ավելի մարդիկ են հայտնվել ցուցակներում։ Ո՞ւր էին նախկինում այդ մարդիկ եւ ինչպե՞ս են հայտնվել ցուցակներում:

Այս հարցը պետք է տալ ցուցակները կազմողին, իսկ իրողությունը կարող է պարզել միայն քննությունը։

Արդյո՞ք Ձեր նշած խնդրահարույց կետերը գտնվում են իշխանության բարձր օղակների հոգածության ներքո, եւ դա փո՞րձ է արդյոք՝ ընտրությունների արդյունքերի վրա ազդելու: Այս անբարեհաճ իրավիճակը ընտրակեղծիք կատարելու հնարավորություն է, սակայն փորձ կկատարվի, թե ոչ, կարելի է պարզել ընտրություններից հետո:

Ընտրություններից հետո, գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, փաստացի ընտրածների ցուցակները բաժանվում են ընտրություններին մասնակցած կողմերին՝ կուսակցություններ, դաշինքներ եւ այլն: Մեր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համեմատել փաստացի ընտրածների ցուցակը ընտրողների ցուցակի հետ եւ պարզել՝ արդյոք կասկածելի կարգավիճակ ունեցող անձանց անունից ընտրություններին մասնակցություն եղել է, թե ոչ։

Ինչպե՞ս է լինում, որ միեւնույն հասցեում գրանցվում են 100-ից ավելի մարդիկ։ Քանի՞ նման դեպք է արձանագրել Ձեր համակարգի վերլուծությունը:

2300-ից ավելի հասցեներում գրանցված են 8 հոգուց ավելի մարդ՝ 92 ընտրող, 42 ընտրող եւ այդպես մինչեւ 9։ Այդ բնակարաններում ութ հոգուց ավելի ընտրողների ընդհանուր քանակը կազմում է մոտ 4300 հոգի։ Այս երեւույթը փաստում է, որ գոյություն ունի պրակտիկա՝ մարդուն գրանցել նրա հետ կապ չունեցող հասցեում։ Ընդհանուր առմամբ՝ կա 411.000-ից ավելի բնակարան եւ 371.000-ից ավելի տուն։ Դրանցում, օրինակ, մի-մի հոգի ավելի գրանցելով՝ կարող են տասնյակ հազարներով մարդ ավելացնել: Մեր ուսումնասիրության արդյունքները չեն կարող ծառայել ճշգրիտ հաշվարկ կատարելու համար, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցակները արժանահավատ չեն։ Իրական պատկերը կարող է պարզել միայն ընտրացուցակում տվյալների ընդգրկման հիմքերի քննությունը։

Պարո՛ն Թովմասյան, աղաղակող փաստերը Ձեր ձեռքում են։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

Այս պահին ավելի խորությամբ եւ մանրամասներով կատարվում են ուսումնասիրություններ եւ համակողմանի վերլուծություն, հետագայում կհրապարակենք կասկածելի դեպքերի ամբողջական պատկերն արտացոլող եւ հիմնավորող տեղեկություն:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը հրավիրել էր ասուլիս եւ ներկայացրել ընտրական ցուցակներում առկա խնդրահարույց կետեր, մասնավորապես`

1. 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200 հազարից ավելի մարդ, որոնք բացակայում են 2018թ.-ի ցուցակում,

2. Ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել եւ նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են եւ կազմում են շուրջ 14․000:

3. 2021թ. հունիսի 13-ի ցուցակում կա մոտ չորս հազար մարդ, որոնք բացակայում են արդեն 2021թ. մայիսի 31-ի ցուցակում,

4. 2018թ. ցուցակում կան բնակարաններ (ոչ թե շենք/տուն, այլ բնակարան), որոնցում գրանցված են անգամ 158 կամ 102 կամ 70 կամ 48 եւ այլ անհավանական մեծ թվով անձինք: 2021թ. հունիսի 13-ի ցուցակում մարդկանց խտությունը մեկ բնակարանում, ինչպես նաեւ խիտ բնակեցված բնակարանների հասցեները փոխվել են: Ամենախիտ բնակեցված բնակարանների թվերը դարձել են 142 կամ 92 կամ 54 կամ 42 կամ 25:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...
Ամենաշատ