Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանորդները Եվրամիության իրենց գործընկերներին առաջարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԵՄ գագաթնաժողով կազմակերպել՝ հարաբերությունները բարելավել փորձելու համար, հաղորդել է Reuters-ը:
«Մենք պետք է քննարկենք, թե ինչպես դուրս գալ այս բացասական իրադրությունից, սակայն պետք է միասին շարժվենք», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը` հավելելով, որ Բալթյան որոշ երկրներ կարող են չհամաձայնել Պուտինի հետ գագաթնաժողովի գաղափարին: