News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում  Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա  Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը,  18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝  հիվանդանոց տեղափոխվածները  իրենց գյուղի դպրոցի շրջանավարտներ են և պարուհիներ:

Տպել
Ամենաշատ