News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցած չորս սաուդցիները դրանցի մեկ տարի առաջ պատրաստություն են անցել ԱՄՆ-ում՝ Պետդեպարտամենտի կողմից հաստատված պայմանագրի համաձայն, գրել է The New York Times-ը:

Դասընթացը վարել է Tier 1 Group ընկերությունը: Չնայած ընկերությունը հայտարարում է, որ դասընթացը պաշտպանական բնույթ է կրել եւ նախատեսված է եղել Սաուդյան Արաբիայի առաջնորդներին պաշտպանելու համար, Times-ը մատնանշել է ռեպրեսիվ կառավարությունների հետ ռազմական գործընկերության վտանգները:

Tier 1 Group-ը ստեղծվել է ԱՄՆ զինծառայողներին ուսուցանելու համար, սակայն, քանի որ ԱՄՆ-ում ռազմական պատրաստության բյուջեները սկսել են կրճատվել, ընկերությունը, ինչպես անվտանգության այլ մասնավոր ընկերություններ, սկսել են նոր հաճախորդներ փնտրել: Մինչ 2014 թվականը ընկերությունը պատրաստել է օտարերկրյա զորամասերին, այդ թվում՝ սաուդցիներին: Հաղորդվում է, որ դրա հրահանգիչների թվում են տխրահռչակ Blackwater վարձկանների խմբի ներկայացուցիչները:  

Պետդեպարտամենտն ի սկզբանե արտոնագրել է Tier 1 Group-ին՝ Սաուդյան Արաբիայի  թագավորական գվարդիայի ռազմականացված պատրաստությունը կազմակերպելու համար, դեռեւս Օբամայի կառավարման տարիներին: Դասընթացը շարունակվել է Դոնալդ Թրամփի նախագահության առնվազն առաջին տարվա ընթացքում:

Times-ի տնօրինության տալ գտնվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խաշոգջիին սպանած թիմի չորս անդամները 2017 թվականին Tier 1 Group-ի պատրաստությունն են անցել:

«Դասընթացը ոչ մի կապ չուներ նրանց հետագա հրեշավոր գործողությունների հետ», - հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը՝ նկատի ունենալով Խաշոգջիի սպանությունը: Նա նաեւ պնդել է, որ դասընթացը «պաշտպանական բնույթի» է եղել, եւ որ ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերից հետո սաուդցիներին լրացուցիչ դասընթացներ չի տրամադրել:

Չնայած Times-ը նոր մանրամասներ է հրապարակել Tier 1 Group-ի կողմից անցկացված դասընթացների վերաբերյալ, դեռ 2019 թվականին ենթադրություններ են եղել, որ ընկերությունը կապեր ունի սաուդցի մարդասպանների հետ: Washington Post-ի հոդվածում հաստատվում էր, որ Սաուդյան Արաբիայի արագ արձագանքման ուժերի (RIF) որոշ անդամներ, որոնք ուղարկվել են Ստամբուլ՝ Խաշոգջիին սպանելու համար, պատրաստություն են անցել ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի բնակիչ Խաշոգջին հոդվածներ էր գրում Washington Post-ի համար, քննադատում էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին: 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում նրան սպանել եւ մասնատել են մի խումբ սաուդցի օպերատիվ աշխատակիցներ: ԱՄՆ հետախուզության՝ փետրվարի զեկույցում ասվում էր, որ թագաժառանգը հավանություն է տվել լրագրողին բռնելու կամ սպանելու գործողությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ