News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սալվադորը վճռական է բիթքոինը վճարման օրինական միջոց դարձնելու գործընթացի առաջխաղացման հարցում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նայիբ Բուկելեն, հայտնել է Reuters-ը:

Այս ամիս Սալվադորը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը բիթքոինը ընդունեց որպես վճարման օրինական միջոց:

Բուկելեն հայտարարել է, որ այդ քայլը կհանգեցնի կենտրոնամերիկյան այս երկրրում ավելի շատ աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսական զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ նախագիծը հաջողությամբ է պսակվելու՝ չնայած Համաշխարհային բանկի՝ տեխնիկական աջակցության տրամադրման մերժմանը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի մտահոգություններին: «Գրեթե համոզված եմ, որ սա կաշխատի ոչ միայն մեզ համար, այլեւ բոլորի, քանի որ սա մարդկության համար քայլ է դեպի առաջ», - հայտարարել է Բուկելեն՝ հավելելով, որ այդ քայլը կնվազեցնի ամերիկյան դոլարից Սալվադորի կախվածությունը:

«Գոնե մի փոքր պակաս կախվածություն կունենանք նոր դոլարների թողարկումից եւ նոր ինֆլյացիայից, որը գալիս է բոլոր նոր դոլարների հետ», - ասել է նա:

Համաշխարհային բանկը հրաժարվել է աջակցել Սալվադորում բիթքոինի ներդրմանը` շրջակա միջավայրի եւ թափանցիկության վերաբերյալ հարցերում թերությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ