News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վերահաշվարկի ընթացքում ի հայտ եկած՝ մեծ թվով քվեների անճշտությունների դեպքերով ընտրական հանձնաժողովները դիմում են դատախազություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Եթե ընտրատեղամասի արդյունքները վերահաշվարկի ժամանակ էապես փոխվում են, այդ դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովն ուղարկում է տվյալները դատախազություն եւ արդեն իրավապահները պարզում են՝ դա թյուրիմացության արդյունք է, թե դիտավորության»,– ասաց նա։

Այսօրվանից վերահաշվարկ է սկսվել 80 ընտրատեղամասում՝ մեծ մասը տարածքային ընտրական հանձնաժողովների նախաձեռնությամբ։

«Սա սովորական գործընթաց է, մենք գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ունեցել ենք վերահաշվարկ, արտառոց ոչինչ չկա։ Եվ 80 թիվը տեղամասերի համար շատ էլ չի։ Մենք մի անգամ Երեւանի ընտրությունների ժամանակ 80 ավելի տեղամասեր վերահաշվարկի ենք ենթարկել»,– նշեց Սմբատյանը։

Վերահաշվարկի ընթացքում «Հայաստան» դաշինքն արդեն մի քանի ընտրատեղամասերում կորցրած քվեների մասին է ահազանգել։ Օրինակ Կապանում 295 քվեի փոխարեն մուտք է արվել 0, մեկ այլ ընտրատեղամասում՝ 100-ի փոխարն՝ 10, մեկ ուրիշում՝ 49-ի փոխարեն 4: Արմեն Սմբատյանի կարծիքով՝ այդ անճշտությունները հիմնականում տեխնիկական բնույթի սխալներ են։

«Չեմ կարող որակել՝ տեխնիկական են այդ անճշտությունները, թե դիտավորություն, բայց կարող եմ ասել, որ դրանք մասսայական չեն եւ կարող ենք գտնել բոլոր կուսակցությունների թվերում։ Թաքցնելու ոչինչ չկա, պարզ է՝ դա բոլորի համար տեսանելի է, մեր կայքում կա աղյուսակավորում ամեն տեղամասի, ամեն թվի վերաբերյալ։ Իհարկե, ոչ մեկ սխալներից ազատված չի, 100 հազարից ավելի տվյալ է մուտքագրվել 3-ին, 4-ին, մինչեւ առավոտյան 6-ը, եւ մուտաքագրվել է հոգնած, արագ, հապճեպ երբեմն,  դրանց մեջ կարող են լինել նաեւ սխալներ, կարեւորը, որ արդյունքների վրա դրանք չազդեն։ Պատկերացրեցք՝ տվյալները գիշերը որ ժամին են մուտք արվել, որքան հոգնած, եւ, պատկերացրեք, թե որքան թերություններ կարող էին լինել։ ԿԸՆ–ն բոլոր 2008 արձանագրությունից եւս մեկ անգամ մուտքագրում է»,– ասաց Սմբատյանը։

Վերահաշվարկը կարող է տեւել մինչեւ ուրբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ