Ռազմագերիների հարազատները այս պահից Կառավարության մոտ նստացույց են սկսում` իրենց զավակների եւ մեր բոլորի եղբայրների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունների կասեցման եւ գերիների անհապաղ վերադարձի պահանջով: Այս մասին տեղեկանում ենք գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբոր` Տիգրան Ամբարդարյանի ֆեյսբուքյան էջում:
«Ես, Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաև մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»,-նշել է նա։