News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու  Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։

Ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքից՝ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաեւ Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Սամվել Բաբայանին, Դավիթ Սանասարյանին։

Բայց Փաշինյանը նրանց ոչ թե պաշտոններ է առաջարկել, այլ արտախորհրդարանական ուժերից ձեւավորված մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն պարտված ուժերի այն առաջնորդները, ովքեր կսեղմեն իր մեկնած «համերաշխության ձեռքը»։ Ասել է, թե ճիշտ չէ, որ քաղաքական այդ կապիտալը կորչի, եւ պետք է նրանք իրենց կարծիքը հայտնեն, որոնք ինքը կլսի եւ կկիրառի։

Մեզ ասացին, որ որեւէ գործչի կոնկրետ պաշտոն չի առաջարկվել որեւէ համակարգում, ինչից հանդիպման մասնակիցներից ոմանք եզրակացրել էին, որ ստեղծվելիք խորհուրդը կգործի բյուջեի հաշվին, եւ խորհրդի անդամներն էլ աշխատավարձ կստանան։ Այսինքն՝ Փաշինյանն իր համախոհ-հաճախորդներին անգործ չի թողնի։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, Ազգային ժողովրդական բեւեռը եւ Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ