News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը կարծում է, որ եթե ընտրություններին արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը:

«Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը ևս բացառվում է:

Միևնույն ժամանակ Բադալ յանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: «Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,- նշեց քաղտեխնոլոգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Խրախուսանքի է արժանացել. Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ ծառայած դատավորը մանրամասնում է
Հարկ եմ համարում նշել, որ Մովսես Հրանտի Հակոբյանին...
ՀԱՊԿ-ն ավելի շատ խորհդանշական կազմակերպություն է, քան ֆունկցիոնալ. Վերլուծաբանի կարծիք
Ռուսաստանի դոմինանտության ներքո գտնվող Հավաքական անվտանգության պայմանագիր...
«Ժողովուրդ». ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի
Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե…
«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է
Դրա փոխարեն նրանք զբաղված են ընդդիմադիր պատգամավորներին տարբեր որակումներ տալով եւ հիշեցնելով, թե առաջին անգամ են...
«Հրապարակ». Քվեարկություններն ուղղորդված են եղել. ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են
Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը...
«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է. հայտնի են թեկնածուները
Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի...