News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

61 տարեկանում մահացել է Ֆիլիպինների նախկին նախագահ Բենինյո Ակինոն, ով տառապում էր տարբեր հիվանդություններից: Այս մասին հինգշաբթի ABS-CBN լրատվական խմբին հայտնել է Ֆիլիպինների նախկին առաջնորդի ընտանիքի անդամներից մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հինգշաբթի առավոտյան Բենինյո Ակինոն անհայտ պատճառով տեղափոխվել էր Քեզոն քաղաքի հիվանդանոց: Ըստ Manila Bulletin-ի՝ նա մահացել է սրտի անբավարարությունից: Նշվում է, որ Ակինոն պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ եւ դիալիզի էր ենթարկվել երիկամների հիվանդության պատճառով: Բացի այդ, նրան անգիոպլաստիկա էին արել:

Ակինոն, ով հանգուցյալ սենատոր Բենինյո Ակինո կրտսեր եւ Ֆիլիպինների նախկին առաջնորդ Կորազոն Ակինոյի (1986-1992) միակ որդին է, նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010-ից 2016 թվականներին: Նախագահության ավարտից հետո նա դուրս էր մնացել հասարակության ուշադրությունից եւ հիմնականում լռություն էր պահպանում: Իր պաշտոնավարման ընթացքում նա ավելի քան 6 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ էր ապահովել, ինչն ամենաբարձրն էր 1970-ականներից ի վեր:

Հանրապետության իշխանությունների կողմից գործող նախագահի՝ Ռոդրիգո Դուտերտեի նախորդի մահվան կապակցությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել: Մինչդեռ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ արտգործնախարար Թեոդորո Լոկսինը, արդեն հայտնել են իրենց իրենց ցավակցությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ