News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանի Դաշնությանն Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) բանակային կորպուսի ստորաբաժանումների եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի զորավարժությունների կապակցությամբ, որոնք այդ թվում նաեւ անցկացվում են Կուրիլյան կղզիների հարավային մասում: Այս մասին հինգշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հետեւում ենք ռուսական զինուժի գործողություններին հյուսիսային տարածքներում (ինչպես Ճապոնիայում անվանում են հարավային Կուրիլյան կղզիները): Հունիսի 23-ին մենք դիվանագիտական ​​ուղիներով բողոք ենք հայնտնել այն կապակցությամբ, որ այդ կղզիներում ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը, այդ թվում նման զորավարժությունների անցկացումը, հակասում են մեր դիրքորոշմանը»,- ասել է նա:

Չորեքշաբթի ԱՌՕ զորքերի մամուլի ծառայությունը հայտարարել էր  Սախալին, Իտուրուպ եւ Կունաշիր կղզիներում, ինչպես նաեւ Ճապոնական ծովի ջրերում ավելի քան 10 հազար զինծառայողի, 500 միավոր ռազմական տեխնիկայի, 12 նավի մասնակցությամբ  զորավարժությունների մեկնարկի մասին: ԱՌՕ ուժերի կղզային գոտում զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով եւ հինգ օր ընդհանուր տեւողությամբ:

Մոսկվան եւ Տոկիոն տասնամյակներ շարունակ խորհրդակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր մշակելու նպատակով: Սրա հիմնական խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները: Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, բայց Ճապոնիան վիճարկում է սեփականության իրավունքն Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ հարակից փոքր անմարդաբնակ կղզիների խմբի նկատմամբ: Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս շեշտել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որը համապատասխան միջազգային իրավական ձեւ ունի, կասկածի ենթակա չէ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ