News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայտարարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ՝ 2 չափաբաժնով։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքները պետք է կատարվեն 6 ամսվա ընթացքում։ Մ-2 միջպետական ճանապարհի վրա պետք է բարելավվի 7 վթարավտանգ հատվածի անվտանգությունը, իսկ Մ-4 ճանապարհի վրա՝ 2 հատվածի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը՝ ժամը 16.00։ Հետաքրքրված կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ (հասցե՝ Հանրապետության հրապարակ‚ Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։

Նշված ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքները կիրականացվեն Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ 

Մրցույթի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան
Հետ վերադարձող բեռնատարները բարձված են ձկներով, մրգերով, բանջարեղենով, չորամրգերով, ծաղիկներով...
Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. պատգամավոր
Բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են…
750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ
Ճանապարհը փակ էր մինչև երեկ, երեկ երեկոյան…
Ղազախստանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել «Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» միջանցքը
Աշգաբադում կայացել է տրանսպորտի, տարանցման և լոգիստիկայի զարգացման ղազախա-թուրքմենական...
Հյուսիսային Օսիայում գրեթե 700 ծանր բեռնատարներ սպասում են Վրաստան մեկնելուն
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային...
Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան, բայց իրավիճակը տարօրինակ է. Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով...
Ամենաշատ