News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է, ներդրողները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) դրամավարկային քաղաքականության հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում Prime-ը:

New York Comex ֆոնդային բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.44 տոկոսով կամ 7.8 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1775.55 դոլար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.73 տոկոսով եւ կազմել 25.92 դոլար ունցիայի դիմաց:

Անցյալ շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ-ի Պահուստային համակարգի նիստը, որից հետո կարգավորիչը տոկոսադրույքների ավելի արագ աճ կանխատեսեց: Դա դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման պատճառ դարձավ, ինչը, իր հերթին, բացասաբար անդրադարձավ ոսկու արժեքի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ