
Թուրքիայի հարավարեւելյան հատվածում գտնվող լեռներում թուրք հնագետները Ուրարտուի դարաշրջանի հնագույն Վանի ամրոց են հայտնաբերել:
Այն կառուցվել է 2800 տարի առաջ:
Գտածոյի պատկանելիությունը հաստատում են կերամիկական իրերի մնացորդներն ու պատերի փլատակները:
Հայտնի է, որ մ.թ.ա. IX–VI դարերում հայկական լեռնաշղթայի տարածքում գտնվել է Ուրարտու հնագույն պետությունը: Այն գտնվել է Վան նահանգի Գյուրպինար շրջանում մոտ 2500 մետր բարձրության վրա:
Հաղորդվում է, որ պետության բնակիչները շինարարության մեջ ակտիվ օգտագործել են խոշոր քարեր: Ժամանակակից Հայաստանի տարածքում Սեւանա լճի շրջանում պահպանվել են ուրարտական գրությամբ մնացորդներ: Իսկ Վանի ամրոցը ամենահայտնին էր: Ամրոցում գիտնականները պեղել են 6,5 մետր խորությամբ մեծ պահեստ: Այնտեղ պահպանվել են կերամիկական մասունքներ, գրում է Անատոլիական գործակալությունը: