News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները հունիսի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ պետք է մի փոքր էլ սպասել, որ գերիներին հաստատ տուն կվերադարձնեն, եւ որ այս պահին բանակցություններ են ընթանում: «Բայց ես այլեւս չեմ կարող սպասել, համբերություն չունեմ: Վերջ, այլեւս չեմ դիմանում, յոթ ամիս դիմացա»,- ասաց ծնողներից մեկը:

Նրանք նաև կասկած հայտնեցին, որ գերության մեջ գտնվող իրենց երեխաները կկարողանան դիմանալ եւս երկու ամիս, ինչպես նախկինում հայտարարել էր հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իրավիճակն էլ ավելի է վատացել: Այն ժամանակ նրանց դեմ գոնե քրեական գործեր չէին հարուցում, դատական ​​վճիռներ չէին կայացնում, բայց հիմա նրանք մեղադրվում են ահաբեկչության մեջ եւ կարող են բանտ նստել: Մի՞թե մենք ահաբեկիչներ ենք դաստիարակել»,- ասաց գերիներից մեկի հայրը:

Կանանցից մեկը, իր հերթին շեշտեց, որ իրենց երեխաները գնացել են հայրենիքը պաշտպանելու, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն պաշտպանում իրենց քաղաքացիների իրավունքները: «Այդ տղաների կյանքը ոչ ոքի չի հետաքրքրում, նրանց ապագան չի հետաքրքրում: Ասում են, որ կա ապագա («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը Հայաստանում վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում - խմբ.): Այդ ի՞նչ ապագա է. Բաքվի բա՞նտը: Դա՞ է որդուս ապագան»,- ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված զինվորի մայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ