News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի առաջին տարբերակի, որը սկսել էր տարածվել չինական Ուհանում 2019թ. վերջին, գենետիկ կոդի մասին տեղեկատվությունը հետ է կանչվել տվյալների ամերիկյան շտեմարանից։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Խոսքը կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունների մասին տեղեկատվությանն է վերաբերում։ Այն ստացվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում 2020թ. մարտին Ուհանից (տրամադրել են չինական իշխանությունները)։

Սակայն երեք ամիս անց Չինաստանի հետազոտողները հետ են կանչել այդ տեղեկությունները։ Հետկանչը պայմանավորված էր նրանով, որ տեղեկատվությունը գենետիկ հաջորդականության մասին թարմացվել էր։ Եվ որպեսզի տվյալների տարբերություններ չլինեին, այն պետք էր փոխել։ Արդյունքում՝ SARS-CoV-2-ի մասին նախնական տվյալները հանվել են ամերիկյան շտեմարաններից, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Bloomberg-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Չինաստանի հարցապնդմամբ ելակետային տվյալները հետ վերցնելու փաստն ինքնին անհանգստություն է առաջացնում կորոնավիրուսի ծագման եւ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայից դրա արտահոսքի մասին վարկածի քննարկման ֆոնին։

Առողջապահության ազգային ինստիտուտում ընդգծել են, որ տեղեկատվությունը հետ վերցնելու նման գործելակերպը նորմալ է. «Արդյունքները տրամադրած հետազոտողները իրավունք ունեն  իրենց տեղեկատվության հանդեպ եւ կարող են այն հետ պահանջել»։ Ինստիտուտում նշել են, որ չեն կարող որեւէ ենթադրություն առաջադրել չինացի գիտնականների՝ պաշտոնականից տարբերվող դրդապատճառների մասին։

Գործակալությունը տեղեկացրել է, որ Ֆրեդ Հաթչինսոնի Ուռուցքաբանական հետազոտական կենտրոնի վիրուսաբան Ջեսի Բլումը հետագայում չի կարողացել վերականգնել ամերիկյան շտեմարաններից հեռացված տեղեկությունները։ Բայց առայժմ դրանք լույս չեն սփռել կորոնավիրուսի ծագման վրա։

COVID-19 համավարակն առաջացրած վիրուսի արհեստական ծագման մասին վարկածը ամերիկյան իշխանություններն առաջ են քաշել դեռեւս անցած տարի։ Մասնավորապես, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները տիրապետում են բավականաչափ ապացույցների, որ կորոնավիրուսը տարածում է ստացել Ուհանի լաբորատորիայից արտահոսքից հետո։ ԿՀՎ-ում եւ ԱԱԳ-ում դրանից հետո հաղորդել էին, որ իրենք ասվածի անմիջական հաստատումներ չունեն։

Փետրվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետների խումբը եղավ Ուհանում եւ այցելեց այն լաբորատորիան, որտեղ այդ թվում հետազոտվում են կորոնավիրուսի տարբեր տեսակները։ Գարնանը ԱՀԿ-ն ներկայացրեց զեկույց, որում հերքեց SARS-CoV-2-ի արհեստական ծագման հավանականությունը։ Կազմակերպության տվյալներով՝ առավել հնարավոր վարկածը վիրուսի առաջացումն է չղջիկների պոպուլյացիայում եւ դրա փոխանցումը մարդկանց միջանկյալ կրողի միջոցով։

Մայիսի վերջին բրիտանացի եւ նորվեգացի գիտնականներ Անգուս Դալգլիշը եւ Բիրգեր Սյորենսենը հայտարարեցին, որ հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ։ Նրանց վարկածով՝ չինացի գիտնականները փորձել են բարձրացնել կորոնավիրուսով վարակելիությունը։ Նրանք որպես հիմք են վերցրել վիրուսը չղջիկներից եւ դրան ավելացրել «փուշ», որը թույլ է տալիս ավելացնել պաթոգենությունը։ Այս մասին է վկայում, գիտնականների խոսքով, նրանց հայտնագործած չորս դրական լիցքավորված ամինաթթուների շղթան։ Սյորենսենը հավաստիացնում էր, որ բնության մեջ հազվադեպ են հանդիպում երեք նման ամինաթթուների շղթաներ։ Չորսից բաղկացած շղթայի հաջորդականության ի հայտ գալը նա անվանել է վիրուսի արհեստական ծագման վկայություն։

Ռուս փորձագետները հայտարարել են, որ SARS-CoV-2-ի լաբորատոր ծագման մասին բոլոր ապացույցներն անուղղակի բնույթ են կրում եւ չեն կարող հաստատել վարկածը։ Միեւնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ համավարակ առաջացրած կորոնավիրուսը լիովին կարող էր առաջանալ բնական ճանապարհով։

Հունիսին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ եզրակացությունները, որոնք արվել են հանձնաժողովի Չինաստան կատարած այցելությունից հետո, նախնական են։ Եվ հիմա ԱՀԿ-ն դիտարկում է կորոնավիրուսի ծագման, այդ թվում եւ լաբորատոր արտահոսքի, բոլոր վարկածները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ