News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին: Նախարարի պաշտոնակատարը և FAST հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին են ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին…
Binance-ի գործադիր տնօրեն Բրայան Շրյոդերը հրաժարական է տվել. Bloomberg
Այս քայլն առաջին հերթին կապված է ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության սահմանափակումների հետ...
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մասկին մեղադրել է X սոցցանցի օգտատերերի անվտանգությունը խախտելու մեջ
Հայցվորի պնդմամբ՝ սոցցանցը ճնշում է գործադրել սեփականատեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք հեռացնեն իշխանությունների տեսանկյունից խնդրահարույց կոնտենտը:
ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանին է ներկայացրել 2 երկրների տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության քայլերը
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ