News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցերն էին:

Առաջին հարցը ներկայացրեց ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն, ըստ որի բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքեր և կամ անհատական բնակելի տներ կառուցապատող շինարարական կապալի պայմանագրով կապալառու հանդիսացող անձի  կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի և (կամ) անհատական բնակելի տների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցումը և (կամ) օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Եթե օրինագիծը խորհրդարանի հավանությանը արժանանա, այն որպես օրենք նախատեսվում է կիրառել 2021 թվականի հուլիսի 1-ից: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը օրինագիծը քվեարկության դրեց: 5 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի առաջիկա լիագումար նիստին:

Որպես Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը առաջարկեց  Տիգրան Ծատրյանի թեկնածությունը: Նա տնտեսագետ է, աշխատանքային գործունեությունը սկսել է ԱՀ ֆինանսների նախարարության վերահսկողության ու վերստուգման բաժնում՝ որպես վերահսկիչ ու վերստուգիչ: Այնուհետև զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն: Հանձնաժողովը 4 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Տիգրան Ծատրյանի թեկնածությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ