News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում տարեկան 9 տոկոս տնտեսական աճ կապահովվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Մենք մեր կառավարության ծրագիրը կազմելու ենք հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ  մի քիչ էլ ավել, որ այդ 9 տոկոսն իրագործենք: Ինչու ենք դա արել, որովհետեւ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում կկարողանանք անվտանգային եւ հումանիտար  բոլոր հարցերը լուծել: Ո՞նց ենք դա անելու: Ունենք մանրամասն ծրագիր եւ հիմա մի փոքր ճշգրտումներ ենք անում.,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ ներդրումային միջավայրը լավանա, բյուրոկրատական խոչընդոտները վերանան:

Հարցին, թե ինչպես են տնտեսական աճ ապահովելու՝ հաշվի առնելով, որ շատ գործարարներ ասել էին, որ եթե իշխանությունները վերընտրվեն, իրենք հեռանալու են երկրից, իրենց բիզնեսներ էլ տանելու են, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Գործարար միջավայրի հետ իմ շփումը, շրջապատն ավելի մեծ է, քան ձերը եւ տնտեսվարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն: Այնպես որ այս առումով կարծիքները տարբեր են: բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք: Մեր երկիրն այնքան փոքր է, ռեւսորսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները: Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, որովհետեւ իրենք ամենահայրենասեր կատեգորիայից են, լծվել երկրի շենացմանը: Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որ իրենց մոտ եղած խնդիրները լուծվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ