News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


«Ես համաձայն եմ, որ արտագաղթ կա, որովհետեւ մարդիկ տարբեր են: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Դիտարկիմանը, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ այս տարվա 4 ամսում 70 հազար մարդ է հեռացել երկրից, նախարարն արձագանքեց. «Այդտեղից պետք է հանենք սեզոնային մեկնողներին, որոնք վերադառնալու են սեզոնի վերջում: Արտագաղթը պետք է տարեկան կտրվածքով հաշվել, որ ճիշտ պատկեր ունենանք: Ես չեմ ժխտում, որ կա այդ միտումը: Իհարկե, մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքներից: Միգուցե դժգոհներ կան նաեւ կառավարության աշխատանքից, չեմ ժխտում: Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ այդ հիասթափությունն առիթ չդառնա գնալու, այլ վերածվի այնպիսի էներգիայի որ վերադառնան»:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե ՔՊ-ի վերարտադրությունից հետո շատերն են ուզում լքել հայրենիքը, Էկոնոմիկայի նխարարն արձագանքեց. «Մեր ամենամեծ ձեռքերումը ազատ, արդար ընտրությունների անցկացումն էր, ոչ թե այն, թե ով հաղթեց, ով պարտվեց: Մենք ցեմենտեցինք, բետոնեցինք մեր ժողովրդավարական ճանապարհը: Ես շատ եմ շփվում միջազգային կառույցների հետ, Հայաստանի ամենամրցակցային առավելությունը տարածաշրջանում ազատ տնտեսությունն է:

Այո, կար միտում մինչեւ ընտրությունները, որ արտագաղթում են, մեր խնդիրն է շուտ փարատենք այդ անհանգստությունները, անվտանգային ու ներդրումային միջավայրը վերականգնենք, որ մարդիկ վերադառնան ու արարեն հայրենիքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ