News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ռոբոտները կարող են հետեւել կենդանի օրգանիզմների օրինակին եւ ձեռք բերել բազմանալու կարողություն։ Դա ապահովող տեխնոլոգիաներն արդեն գոյություն ունեն, թեկուզեւ սաղմնային վիճակում, ասել է հետազոտող, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, «Օրորոցից մինչեւ գերեզման» նախագծի մասնակից Էմմա Հարթը։ Նախագծի շրջանակում ուսումնասիրվում են ինքնավար մեքենաների էվոլյուցիայի հարցերը, տեղեկացնում է Planet- today-ը։

Բազմանալ կարողացող արհեստական արարածների ստեղծման փորձեր իրականացվում են արդեն այսօր։ Օրինակ, Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները հետեւել են, թե ինչպես է ավտոմատացված համակարգի արհեստական գենետիկ կոդը ադապտացվում շրջակա միջավայրի պայմաններին։ «Երեխաները» ստանում են երկու ծնողների՝ ֆիզիկական «հոր» եւ վիրտուալ «մոր» «թվային գեների» խառնուրդը, հետո բաղադրատոմսը փոխանցվում է 3D պրինտերին։

Թվային էվոլյուցիայի հայեցակարգը նկարագրում է կենսաբանական ադապտացման իմիտացիան ծրագրային ապահովման մեջ՝ ստեղծելու համար ավելի արդյունավետ լուծումներ։ Սա նոր գաղափար չէ. Գերմանիայի գիտնականները առաջարկում էին նման ինչ-որ բան դեռեւս անցած դարի վաթսունականներին։ Այդ ժամանակվանից գիտության մեջ լայն կիրառություն են ստացել էվոլյուցիոն ալգորիթմերը, որոնք գտնում են տարբեր տեխնոլոգիական տարրերի օպտիմալ դիզայնը, օրինակ՝ տուրբինների թաթերի։

«Մենք գտնվում ենք այն փուլում, երբ արհեստական էվոլյուցիայի ստեղծումը արդեն ինչ-որ ֆանտաստիկ բան չի թվում։ Վերջույթներից զրկված ռոբոտը կարող է սովորել առաջ շարժվել մեջքով։ Ընդ որում՝ թվային էվոլյուցիան տարբերվում է կենսաբանականից, որն առաջնորդվում է միայն գոյատեւմամբ»,- ասում է Հարթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ․ Արցախից տեղահանվածները հատուկ սակագնային պլանի ծառայություններից 6 ամիս օգտվելու հնարավորություն կունենան
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել նրանց...
ԵՄ-ն Իլոն Մասկին հորդորել է հետեւել կեղծ լուրերի մասին նոր արմատական օրենքներին  
Վերլուծվել է ապատեղեկատվության հարաբերակցությունը նոր զեկույցի համար, որն առաջին անգամ բացահայտում է ․․․
ԱԲ կարգավորումը կարող է ճիշտ չլինել, բայց չարժե վախենալ դրանից. OpenAI-ի տնօրենը ChatGPT-ի արտադրողին
OpenAI-ի գլխավոր տնօրենն ասել է, որ չարժե վախենալ արհեստական բանականության ոչ ճիշտ կարգավորումից...
Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհանուր ընկալման հարցում. ՄԱԿ
Արհեստական բանականությունը դարձել է բանավեճերի առարկա...
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ