Ուզբեկստանի Կոկանդ քաղաքը հռչակվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի տուրիստական մայրաքաղաք, հաղորդում է minval.az-ը:
Նման որոշում է կայացվել Կոկանդում խորհրդի նախարարական նիստի ժամանակ:
Ուզբեկստանի փոխվարչապետ, տուրիզմի եւ սպորտի նախարար Ազիզ Աբդուհաքիմովը առաջադրել է քաղաքի թեկնածությունը: Առաջարկն աջակցել են բոլոր մասնակիցները:
Խորհրդանշանական բանալին տրամադրվել է քաղաքապետ Մարուֆջոն Ուսմանովին: