News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Ես Խաչատուր Սուքիասյանին անձամբ չեմ ճանաչում, ճանաչում եմ պարոն Գուրգեն Արսենյանին. Պարոն Արսենյանը իմ ճանաչած բացառիկ հայրենասեր մարդկանցից է, որի հետ իմ արժեքային համակարգն ամբողջությամբ սինխրոն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ իշխող ուժը տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճմանը, իսկ հիմա իր խմբակցությունում հայտնի գործարարներ կան:

«Ես վստահ եմ, որ պարոն Արսենյանի մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին: Վստահ եմ նաեւ, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետեւ ինքն ինքնաբավ մարդ է եւ որեւէ լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի:

Հայաստանի օրենքներով արգելված չէ, որ որեւէ մարդ ընդգրկվի որեւէ կուսակցության ցուցակում: Ես ինձ միշտ վատ եմ զգացել, որ քաղաքականությունն ու բիզնեսը իրարիս տարանջատելիս այնպիսի տպավորություն է եղել, որ բիզնեսմենները հանցագործ են: Եթե Վահան Քերոբյանը բիզնեսմեն է, հետո իրեն առաջարկում են նախարար, ինքը գալիս է ու սկսում է հարստանալ աչքի առաջ, ապա ինքը օրենքներ է խախտում եւ պետք է պատասխան տա: Իսկ եթե նա գալիս է ամբողջ օրն աշխատում է ազգի համար եւ տեղյակ էլ չի, թե իր բիզնեսը ոնց է գնում, դա նույնն է, որ ուրիշ այլ մարդիկ գային ու աշխատեին»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ շրունակել իր աշխատանքը կառավարությունում, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Եթե հնարավորություն լինեի շարունակել ծառայել ժողովրդին, ապա ես պատրաստ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ