News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները հերքել են «Դանբարի թվի» կամ 150 ընկերների մասին պնդումները:

Այդ թիվն անվանել է «Դանբարի թիվ» ի պատիվ էվոլյուցիոն հոգեբան Ռոբին Դանբարի, ով առաջին անգամ ներկայացրել է այդ գաղափարը երեք տասնամյակ առաջ:

Դանբարը պնդում էր, որ նեյրոկորտեքսում նեյրոնների քանակը սահմանափակում է օրգանիզմի՝ սոցիալական տեղեկություն մշակելու ունակությունը: Դա, իր հերթին, սահմանափակում է հարաբերությունների թիվը, հաղորդում է The Conversation-ը:

Չնայած նրան, որ այդ թիվը լայնորեն ճանաչվել է բիզնես մենեջերների կողմից, այն հավանություն չի ստացել գիտական շրջանակներում:

Այն գաղափարը, որ կարող  է կորելյացիա գոյություն ունենալ սոցիալական հարաբերությունների եւ ինտելեկտի միջեւ, առաջաին անգամ առաջարկվել է 1976 թվականին Քեմբրիջի նեյրոհոգեբան Նիկոլաս Համֆրիի կողմից:

Շատ հետազոտողները կասկածի տակ են դնում պրիմատներից մարդկանց կոնգնիտիվ տենդենցների էքստրապոլյացիան: Չնայած նրան, որ մարդկային ուղեղն անատոմիապես շատ նման է այլ պրիմատների ուղեղին, սակայն այլ կերպ է գործում հիշողության եւ տեղեկության մշակման տեսակետից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ