News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատակիցների վրա ճնշում չի գործադրել: Այս մասին հունիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ նա տեղեկություն չունի Կառավարությունում աշխատողների վրա ճնշումների մասին:

«Մեր գերատեսչությունում աշխատում են ՀՅԴ ամենանշանավոր ներկայացուցիչների որդիները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հարազատները, ովքեր պատշաճ կերպով կատարում են  իրենց աշխատանքը: Մենք ունենք ավելի քան 10 այդպիսի աշխատակից, եւ նրանք նորմալ աշխատում են»,- ասաց Պետրոսյանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ