News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել Բելառուսին «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի եւ «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային եւ հրանոթային համակարգերի մատակարարման հարցը Մինսկի համապատասխան հայտի դեպքում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության գծով տնօրեն Անդրեյ Բոյցովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր բելառուս գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի բոլոր հարցերի շուրջ, եւ «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի եւ «Պանցիր-Ս1» համակարգերի մատակարարման հարցով համապատասխան հայտ ստանալու դեպքում հարցը հնարավորինս շուտ կմշակվի»,- ասել է նա MILEX-2021 զենքի ցուցահանդեսի ժամանակ:

Ավելի վաղ Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Գոլուբը հայտնել էր, որ ներկայումս նախապայմանագրային աշխատանքներ են տարվում «Ս-300»-ներով զինված զենիթահրթիռային ուժերը նոր «Ս-400»-ներով եւ «Պանցիր-Ս»-երով  վերազինման ուղղությամբ:

Բոյցովը նշել էր, որ Մոսկվայի եւ Մինսկի համագործակցությունը դրական դինամիկա եւ հետագա զարգացման իրական հեռանկարներ ունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ