News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Honor ապրանքանիշը, որը վերջերս է բաժանվել Huawei-ից՝ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով իրավիճակի պատճառով, նախատեսում է ճկուն էկրանով առնվազն երկու սմարթֆոն ներկայացնել: Այս մասին, հղում անելով ինսայդերներին, գրում է Gizmochina պորտալը:

Այն, որ Honor-ն աշխատում է ճկուն էկրաններով ծալվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ, հաստատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մտավոր սեփականության պետական վարչության (CNIPA) տվյալների բազայի կողմից հրապարակված տեղեկատվությունը: CNIPA կայքը նշում է, որ Honor-ը ապագա սարքերի համար երկու ապրանքանիշի փաստաթղթեր է ձեւակերպել, դրանք կկոչվեն՝ Honor Magic Fold եւ Honor Magic Flip:

Ենթադրվում է, որ ծալվող Honor Magic Fold սմարթֆոնը, որը կբացվի գրքի պես, կհայտնվի 2021-ի երկրորդ կեսին: Բաց վիճակում սարքը նման կլինի փոքր պլանշետի: Honor Magic Fold-ի համար «երկաթե» հիմք կդառնա բարձրակարգ Snapdragon 888 Pro միաբյուրեղ համակարգը։

Honor Magic Flip մոդելը, ամենայն հավանականությամբ, կլինի «բացվող», ինչպես Motorola Razr-ը կամ Samsung Galaxy Z Flip-ը: Սարքի մասին դժվար թե ազդարարվի մինչ 2022 թվականը: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները կանխատեսում են ճկուն էկրաններով ծալվող սմարթֆոնների շուկայի աճ՝ հաջորդ տարի նման սարքերի վաճառքը կարող է գերազանցել 18 միլիոն միավորը (այս տարվա 7,5 միլիոնի դիմաց):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին՝ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին. Aravot.am
Վիվա-ՄՏՍ-ից պատասխանել են, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների...
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում (ֆոտո)
Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում...
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները…
Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր...
Ամենաշատ