News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

Ալբորզյան լեռներում պլանային պեղումների ժամանակ իրանցի հնագետները պատահաբար զրադաշտական տաճարի ավերակներ են գտել: Նախնական թվագրումը ցույց է տվել, որ այն կառուցվել է ավելի քան երկու հազար տարի առաջ, հայտնում է Tehran Times-ը:

Այս հայտնագործությունը, թերեւս, մի փոքր կբարձրացնի գաղտնիության շղարշը Մազանդարան տարածաշրջանի պատմության վրայից, որտեղ շատ հազարամյակներ ամենատարբեր հին ժողովուրդներ են ապրել: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց այստեղ կարող էր սկիզբ առնել մարդկային քաղաքակրթությունը:

Տաճարը կառուցվել եւ երկար ժամանակ ակտիվորեն օգտագործվել է: Ամենայն հավանականությամբ, այն գոյություն է ունեցել Սասանյանների հայտնի տոհմի օրոք, մ.թ.ա. 3-րդ դարից մինչեւ մ․թ․ 7-րդ դարը:

Դատելով որոշ առանձնահատկություններից՝ գիտնականները կարծում են, որ իրենց բախտ է վիճակվել գտնել զրադաշտական կրակի տաճար: Շենքը կառուցվել է հատուկ ճարտարապետական ոճով, որը կոչվում է «4 կամար»: Սա խորանարդաձեւ կառույց է, որի գագաթին գմբեթ կա: Յուրաքանչյուր կողմում կա կամար, որը տանում է դեպի շենքի ներսը: Հին մարդիկ այսպես են կառուցել կրակին նվիրված տաճարները: Անսովոր է նաեւ, որ զրադաշտի հետեւորդները նման կրակի տաճարներ են կանգնեցրել միայն այն վայրերում, որտեղ բնական գազը դուրս է եկել երկրի մակերեւույթ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել