News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը հանդիպել է Բելառուսի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ ռազմատեխնիկական ոլորտում առկա հարաբերությունները եւ հետագա համագործակցության հեռանկարները: Գոհունակություն հայտնելով հանդիպումից` Դմիտրի Պանտուսը նշել է, որ նման քննարկումները կարեւոր դեր են խաղում երկկողմ ռազմական կապերի ընդլայնման գործում, եւ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը այսուհետ եւս կշարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ