News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը» վկայում է միայն դեպի Կովկաս Թուրքիայի հետագա առաջխաղացման մասին: Այս մասին հունիսի 24-ին Սոչի-Երեւան տեսակամուրջի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության Պետ​​դումայի միգրացիայի եւ քաղաքացիության հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Բացի այդ, ըստ ռուս պատգամավորի, դա նրա հաստատումն է, որ Ադրբեջանը, ինչ-որ իմաստով, թուրքական շահերի միջնորդն է:
Քաղաքական գործչի խոսքով՝ Բաքուն այժմ մարում է Անկարային ունեցած պարտքը՝  հաշվի առնելով լիակատար աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Ելնելով «Շուշայի հռչակագրում» դրված գաղափարներից եւ սկզբունքներից՝ այսօր ոչ մասնագետի համար դժվար է պարզել, թե որտեղ է ավարտվում Թուրքիան եւ որտեղ է սկսվում Ադրբեջանը: Այնտեղ ռազմաքաղաքական դաշինք է հռչակվում, երրորդ կողմի ցանկացած փորձ կողմերը գնահատում են որպես սպառնալիք երկու կողմերի համար: Հռչակագրում զերծ չեն մնացել նաեւ Հայաստանը եւ դրա դեմ տարած հաղթանակը մի քանի անգամ հիշատակելուց եւ նույնիսկ դատապարտելուց Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ցանկացած քայլ, և Ադրբեջանը դրա տակ լիովին ստորագրում է»,- ընդգծեց ռուս խորհրդարանականը:

Զատուլինն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ապահովում են իրենց միաձուլումը՝ միաժամանակ փորձելով լավ դեմք ընդունել վատ խաղի ժամանակ:

Նրանք, ինչպես նշեց Պետդումայի պատգամավորը, խոսում են ՄԱԿ-ի պահանջներին համապատասխանելու մասին, որ իրենց համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, սակայն հռչակագրի տեքստում մի քանի անգամ հիշատակվում է Հայաստանը, խոսվում է Ղարաբաղի «հայկական օկուպացիայի» մասին, «հայկական մեքենայությունների» մասին: «Այս ամենը կասկած չի թողնում, որ հռչակագիրն ուղղված է Հայաստանի դեմ»,- ասաց Զատուլինը:

Ըստ ռուս քաղաքական գործչի՝ չնայած փաստաթուղթը որեւէ կերպ չի ազդում Ռուսաստանի վրա, բացառությամբ Ադրբեջանում համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության մասին կետի, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Մոսկվան, պայմանագրային պարտավորություններով կապված լինելով Հայաստանի հետ, չի կարող չգնահատել այն փաստը, որ Անկարան եւ Բաքուն հենց Շուշին են ընտրել հակահայկական փաստաթղթի ստորագրման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերիների հետ անմարդկային վեաբերմունքի գործելաոճը. փորձագետ
Ադրբեջանում պաշտոնապես 55 հայ գերի կա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ