News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարություն է տարածել: Հայտարարությունը հրապարակել է Mediamax.am կայքը:

«Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ

21-րդ դարում օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ժողովրդավարական պետության կառավարումը չի կարող միանձնյա մենաշնորհ լինել: Հայաստանում, որը հետխորհրդային ողջ ժամանակահատվածում բախվում է տարածաշրջանային անվտանգության օրակարգով պայմանավորված մարտահրավերներին, միանձնյա, հուզական կառավարումը հանգեցրեց ողբերգության`44-օրյա պատերազմին: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել են մինչեւ 4000 հայորդիներ, իսկ անհայտ կորածների եւ ռազմագերիների իրական թիվը Ադրբեջանը թաքցնում է՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերը նրանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին:

Այսօր մենք մեր զինված ուժերի ամբողջական բարոյալքման եւ անգործության եւ ազգային անվտանգության կառույցների անարդյունավետ աշխատանքի ականատեսն ենք: Հայաստանը կորցրել է իր տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, եւ իրավիճակը բարդանում է երկրի տնտեսապես ոչ գրավիչ լինելու պատճառով:

Նախաձեռնող օրակարգ ձեւավորելու, Հայաստանի անվտանգությունն ապահովող ճանապարհային քարտեզի շուտափույթ մշակման եւ իրագործման, ուժային կառույցների վերականգնման փոխարեն միանձնյա, հուզական եւ պարզունակ պետական կառավարման շարժիչ ուժն են դարձել վախերը եւ անհամոզիչ կանխարգելող քայլերը:

Նման միջավայրը, որտեղ ջնջվում է արժանապատվության զգացումը, եւ միանձնյա կառավարման նման համակարգը Հայաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը դարձնում են անկանխատեսելի եւ, գուցե, հարմար աշխարհաքաղաքական խնդիրների լուծմամբ հետաքրքրված բոլոր դերակատարների, սակայն ոչ մեր երկրի համար: Ցավոք, Հայաստանը դառնում է գործիք՝ բավարարելով բոլոր կողմերի շահերը, բացառությամբ սեփական շահերի:

ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից: Սկզբում ամբողջ շեշտը դրվում էր ռազմագերիների վերադարձի խնդրի վրա, այնուհետեւ՝ Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածք ներթափանցմանն ի պատասխան ցուցաբերած անգործությունից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վրա։

Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է.

1. Վերականգնել Հայաստանի տեղը տարածաշրջանային ճարտարապետության մեջ: Հնարավոր ապաշրջափակումը անիմաստ կլինի, եթե այդ ենթակառուցվածքների, մեր սահմանների եւ բնակչության անվտանգությունը չապահովվի ժամանակակից զինված ուժերի եւ պրոֆեսիոնալ ու գործունակ անվտանգության ծառայությունների կողմից: Առանց դրա դժվար է պատկերացնել մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ ներդրումային գրավչությունը:

2. Անհրաժեշտ է ԼՂ կարգավորման հարցը վերադարձնել միջազգային օրակարգ՝ հաշվի առնելով հետպատերազմյան նոր իրողությունները: Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է, եւ ապագա սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք։

3. Ճկունություն ցուցաբերելով, կանխատեսելի լինել արտաքին քաղաքականության մեջ, համագործակցել մեր ռազմավարական եւ միջազգային գործընկերների հետ՝  հստակ եւ ազնվորեն նշելով մեր «կարմիր գծերը»:

4. Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ամենաթանկ եւ արժեքավոր կապիտալը` ազգային ինքնությունը եւ համահայկական օրակարգը պահպանելու համար: Թվում է, թե այս ամենը փլվում է մեր աչքի առաջ: Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ ոչ բարեկամ երկրները ահռելի ռեսուրսներ են ծախսել այդ նպատակին հասնելու համար:

Այս ամենը եւ շատ ավելին կարելի է իրականացնել համակարգված պետական կառավարման պայմաններում, երբ ուժային կառույցների, արտաքին գործերի նախարարության եւ այլ պետական հաստատությունների միջեւ փոխգործակցությունը բարձր մասնագիտական մակարդակի վրա է: Պետք է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ, որն ապահովում է նվագախմբի բարձրորակ ու ներդաշնակ կատարումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա. Էդուարդ Շարմազանով
Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է…
Փաշինյանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը
Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց …
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում…
Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների...
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը վերոնշյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի...
Շտապ դադարեցնել բանակցությունները. Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական...
Ամենաշատ