News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ տեղադրեց լեհ իրավագետ, ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» ցեղասպանություն (genocide) եզրույթի միջազգային սահմանման հեղինակ Ռաֆայել Լեմկինին (Rafał Lemkin) նվիրված Վարշավայում գտնվող հուշատախտակի մոտ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Լեհաստանում ՀՀ Դեսպանությունից։

Հարգանքի տուրքի և հիշատակի արարողության ներկաներն իրենց խոսքում, անդրադառնալով հայ հասարակությանը հայտնի և հայ ժողովրդի կողմից մեծարվող հրեական ծագմամբ լեհ իրավագետի գործունեությանը, բարձր գնահատեցին նրա ավանդը Հայոց ցեղասպանության բարձրաձայնման և միջազգային ճանաչմանը նպաստող գործում։

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ԼՀ կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչը, ինչպես նաև լեհ փաստաբանական («Instytut Allerhanda») և փորձագիտական («Instytut Pileckiego») հաստատությունների ու Լեհահայոց մշակույթի և ժառանգության («Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich»), Հայկական («Fundacja Ormiańska»), Լեհ-հայկական («Fundacja Polsko-Ormiańska») հիմնադրամների ղեկավար ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ