News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է թիրախում Չարչյանը. Ես լինեի, ինչ-որ տեղ կարող էինք հասկանալ, որ իրականում վնաս կտայի համակարգին, բայց Չարչյանը մտավորական է, վաստակաշատ բժիշկ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու են այս քայլին գնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշմանը:

«Բայց այնքան էլ անհասկանալի չէ, այսօր պետական ապարատն ուզում է իրականացնել քաղաքական տեռոր, այսինքն մարդկանց աչքը վախացնի, այդ թվում այն համակիրների, որոնք մեզ ձայն են տվել»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են համագործակցության առաջարկ անում, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Դե ինքն իրեն վարչապետէ  նշանակել, ինչ-որ առաջարկ պետք է անի: Տեսաք էլի, ովքեր գնացին ձեռքը սեղմեցին: Այդ թվում այն մարդիկ էին, որ գոռում էին դավաճան, ազգի թշնամի: Այսինքն ստացվեց, որ իրենց համար սա աթոռի պատերա՞զմ էր: Այո»:

Նա ընդգծեց, որ եթե կարիքը լինի, Ռոբերտ Քոչարյանը եւս կմիանա ակցիաներին. «Մենք այդպես ենք որոշել, որ դեռեւս իր կարիքը չկա»:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ