News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց շատանում են աղիքային վարակվածության դեպքերը։ Հարուցուիչները ջրի աղտոտվածության, սննդի ոչ ճիշտ պատրաստման և օգտագործման, անձնական հիգիենայի չպահպանման հետևանքով ներթափանցում են մարդու օրգանիզմ։

«Աղիքային վարակները համարվում են նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն, որովհետև մարդու շրջակա միջավայրում առկա են հարուցիչներ և տարբեր պայմաններում անընդհանտ մարդը շփվում է այդ շրջակա միջավայրի հետ, եթե ժամանակին անձնական հիգիենան ձեռքերի լվացումը չպահպանվի կարող է վարակը տարածվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների, համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

Աղիքային վարակման մասին ախտանշաններն են բարձր ջերմությունը, լուծը, սրտխառնոցը, թուլությունը, փորկապությունը։ Ախտանշանները նկատելու դեպքում համաճարակաբանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել։

«Պետք է անպայման դիմել բժշկի, խուսափել հակաբիոտիկների օգտագործումից և չփորձված միջոցներով բուժումներից»,- նշեց նա։

Աղիքային վարակման համար խոցելի խումբ են խրոնիկ հիվանդություն ունեցողները, ծերերը և երեխաները։ Երեխաների վարակման պատճառներից մեկը բժիշկ Գրիգորյանը նշում է տարբեր լողավազաններում լողալը, որոնց ջրերը ոչ միշտ է մաքուր լինում։

«Երեխաները որպես կանոն ավելի հեշտ են վարակվում, և իրենց մոտ ավելի բուռն է ընթանում հիվանդությունը։ Որոշ հարուցիչներ կան, որ կարող են բարդություններ առաջացնել և ծանր հետևանքների հասցնել»,- ասաց Ներսես Գրիգորյանը։

Աղիքային վարակումներից խուսափելու համար համաճարակաբանը խորհուրդ է տալիս միշտ հետևել անձնական հիգիենային, սնունդն օգտագործելուց առաջ անպայման լվանալ, բացօթյա հանգստի մեկնելու դեպքում խուսափել կաթնամթերք տանելուց, օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք ուշ են փչանում, չուտել արագ պատրաստվող ուտեստներ։

Նշենք, որ 2020 թվականի համեմատությամբ այս տարվա առաջին հինգ ամսիների համեմատ աղիքային հիվանդությունները նվազել են 1․3 անգամ, իսկ ապրիլ և մայիս ամսիներին ամիսներին աճել՝ 2․2 անգամ։

Այս տարվա առաջին եռամյսակում մինչև 18 տարեկան վարակվածների թվում անցած տարվա համեմատ կա նվազում՝ 2․2 անգամով։ 

Տպել
Ամենաշատ