News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնաբանեց արտախորհրդարանական ուժերի հարցում Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պարզաբանեց. «Իշխանությունների գործողությունների գնահատականների հետ կապված մեր դիրքորոշումը չի փոխվել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս քննադատել էր իշխանությունների գործողությունները, ինչպես նաեւ հայտարարել էր, որ բացառում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, ակտիվորեն հանդիպումներ է ունենում Ազգային ժողով չմտած քաղաքական ուժերի հետ: Հարցին, թե մտադիր է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել Փաշինյանի հետ, Աբովյանը պատասխանեց. «Ես այդ մասին տեղեկություն չունեմ»: Լրատվամիջոցները գրել են, որ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է խորհրդարան չանցած արտախորհրդարանական ուժերից մարմին ձեւավորել:

Այս տեղեկատվությունը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես չգիտեմ եւ չեմ հասկանում, թե ինչ է ուզում Փաշինյանը»: Ինչ վերաբերում է համայնքների որոշ ղեկավարներին ուղղված հրաժարական տալու կոչերին, քանի որ նրանք ընտրություններում աջակցել են ընդդիմադիրներին, կուսակցության խմբակցության քարտուղարը քննադատեց նման մոտեցումները: «Իշխանությունների կողմից ցանկացած ճնշում, այդ թվում` նման բնույթի, անընդունելի է»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել