News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին ու հայտնել, որ նրա կրծքավանդակին ու որովայնին կտրած-ծակած բազմաթիվ վերքեր կան։ Վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ. վիրահատարանում տղամարդը մահացել էր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Կոտայքի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին Գեղաշեն։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Օպերատիվ հարցումների արդյունքում պարզ դարձան կատարվածի մի շարք հանգամանքներ։ Դեպքը տեղի էր ունեցել գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքերով հագուստ, արնանման հետքեր, գարեջրի շիշ, երկաթե ձող, դանակ և այլն։ Սպանությանը նախորդել էր կենցաղային վեճ։ Կոտայքի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության, ինչպես և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, զուգահեռ կատարվեցին քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 36-ամյա բնակչին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ հունիսի 23-ին կասկածյալը գնաց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվեց։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ