News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Հայաստան դաշինքի 20-րդ համար Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու եւ սպառնալիքներ հնչեցնելու առիթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանն՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորին՝ ուղղված պատկան կառույցներին, որ անհապաղ ազատ արձակեն պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ ինչու՞ է եկեղեցին քաղաքական ու իրավական սիրողական բնույթի գնահատականներ հնչեցնում ընտրական հանցագործության մեջ կասկածվող անձի մասին ու իրավապահների գործողությունները որակում` որպես հալածանք։

Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչեւ 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին, որոնք, ի դեպ, նույնպես ունեին անչափահաս երեխաներ խնամքի տակ, որոնք, ի դեպ, նույնպես ունեին առողջական խնդիրներ եւ անգամ մահանում էին կալանավայրերում։

Իսկ ինչո՞ւ է Մայր Աթոռը, առհասարակ, 2018-ից հետո է սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու գնահատականներով։

Այս հարցերի պատասխաններն են առաջին հերթին մտահոգում Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներիս»։

Տպել
Ամենաշատ