News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում վեթինգ խոստացած իշխանությունները չնայած տապալել են դատաիրավական բարեփոխումները, սակայն նորից են բարձրաձայնում, թե մտադիր են վեթինգի գործընթաց սկսել: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխանությունները պողպատյա մանդատ ստանալուց հետո համակարգային վեթինգ կիրականացնեն:

Նկատենք՝ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը»։

Նկատենք՝ վեթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը: Եվ չնայած Բադասյանն ասում է՝ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, սակայն փաստ է մեկ բան, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ այժմ չկա գեթ մեկ պաշտոնյա, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել ապօրինի հարստանալու համար, կամ ում գույքը բռնագանձվել է:

Եվ այսքանից եւ այսքան ձախողումներից հետո իշխանությունները կրկին խոսում են համակարգային վեթինգ իրականացնելու կամ ապօրինի գույքի բռնագանձման մասին: Տեսնենք՝ այս անգամ որքան ժամանակում կձախողեն պլանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am
Որոտանի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան)՝ Ադրբեջանի վերսհակողության տակ անցնելուց հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ...
«Փաստ». Հենց նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանել
Այն ժամանակ առաջին հայացքից թվում էր, թե սահմանային ու բազմաթիվ կենսական նշանակության այլ խնդիրների նկատմամբ գործող...
«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ
Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական...
«Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը
Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, եւ ուզում է...
«Փաստ». ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. ուղում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, իշխանությունը բավականին մեծ անհանգստություն ունի, քանի որ նրանք, ովքեր ընտրական ...
«Փաստ». Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն
Խոսքը Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է: Պատգամավորական...