News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

Սեդրակ Բարսեղյանը նշանակվել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական։ Համապատասխան որոշումը Գրիգորյանը ստորարել է հունիսի 24-ին:

Մհեր Գրիգորյանը նաև Սեդրակ Բարսեղյանին ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝

1. Սիրաքյուսի համալսարանի հանրային կառավարման և քաղաքացիության Մաքսուելլի դպրոցի հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Սեդրակ Բարսեղյանին 2021 թվականի հունիսի 28-ից մինչև 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ առանց աշխատավարձի պահպանման գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել