News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները խիստ սահմանափակող միջոցներ են սահմանել Սիդնեյի չորս կենտրոնական շրջաններում՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին ուրբաթ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է տարածաշրջանի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տարածաշրջանային կառավարության ղեկավարի՝ «Սիդնեյի չորս շրջան կարանտինում կլինեն, երբ մայրաքաղաքում վարակվածների թիվն օրական ավելանա 22-ով՝ հասնելով 65-ի»: «Սիդնեյի չորս թաղամասերի բնակիչները պետք է մնան տանը՝ լքելով իրենց տները միայն անհրաժեշտության դեպքում»,- ասել է Բերեջիքլյանը: Վարչապետը նաեւ նշել է, որ նրանք, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են նշված թաղամասերում պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն եւ առնվազն 14 օր մեկուսացված մնան:

Հունիսի 26-ից նշված թաղամասերի բնակիչները կկարողանան լքել իրենց տները միայն սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու, բժշկի այցելելու եւ ֆիզիկական վարժություններ կատարելու, ինչպես նաեւ աշխատելու կամ սովորելու համար, եթե դա անհնար է անել տնից: Սեփական տնից դուրս բոլորը, բացի 12 տարեկանից ցածր երեխաներից, պետք է դիմակ կրեն եւ պահպանեն սոցիալական հեռավորությունը: Սիդնեյի կարանտինացված տարածքներում բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները եւ ստորաբաժանումները կդադարեն աշխատել՝ բացառությամբ խանութների, դեղատների, բենզալցակայանների եւ բանկերի: Սննդամթերքի առաքման եւ տեղափոխման ձեռնարկությունները կշարունակեն գործել սովորական ռեժիմով:

Ակնկալվում է, որ Սիդնեյի կենտրոնական թաղամասերում լոքդաունը կշարունակվի մինչեւ ուրբաթ՝ հուլիսի 2-ը, պայմանով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իշխանություններին կհաջողվի զսպել բռնկումը եւ դադարեցնել կամ զգալիորեն դանդաղեցնել վարակի տարածումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ