News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:

Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնոջ միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր և բնակարանը անհատույց օտարվել է կնոջը՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին, մարվել՝ 15։17-ին…
Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը գիտակցության է եկել (ֆոտո)
Գուրգեն Աթասյանի համոզմամբ, մեր զինծառայողների անվտագությունը այդ դիրքերում ապահովված չէ, քանի որ գոնե 30-40 մետր պետք է լինի միջդիրքային տարածությունը…
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. տուժածը արգելափակվել է մեքենայում
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտա¬պօգնության ավտոմեքենային…
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են…
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր…
Ոստիկանները Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն
Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի…