News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Այժմ, երբ սկզբնական կրքերը հանդարտվել են, մենք պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և հասկանանք, թե ինչ ենք անելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կհանձնվենք, կթքենք ամեն ինչի վրա և ամեն ինչ կթողնենք պատահականության հույսին, թե մենք դեռ ուժ կգտնենք շարունակելու պայքարը՝ փրկելու մեր Հայրենիքը կործանումից կամ այլ կերպ ասած Հայաստանը թուրքական վիլայեթ վերափոխելու վտանգից:

Արդյո՞ք մենք մեր գլուխը կխոնարհենք թուրքական յաթաղանի տակ:

Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում:

1-Թուրքերն ու ադրբեջանցիները սիստեմատիկ կերպով առաջ են մղելու Արցախի Հանրապետության ապալեգիտիմացումը:

2-Թուրքերը և ադրբեջանցիները համակարգված կերպով փորձելու են գրավել սահմանամերձ բարձունքներն ու տարածքները Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական կետերում՝ ավելի խորանալով մեր տարածքներում (խոսքը հավանական դելիմետացիաի և դեմարկացիայի մեկնարկի մասին է) :

3-Իսկ Հայասատնի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից զուգահեռ առաջ կտանեն ճանապարհների իբր ապաշրջափակման գաղափարը, ինչը իրականում նշանակում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի վերամիավորոմը «Պանտուրան» ծրագրի իրականացման շրջանակում:

Բացի այդ, ես կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված «նորմալացման»:

Սա իր հերթին ենթադրում է.

ա-Հայ Դատի գաղափարների մերժումն է և թուրքերի հետ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորումը` իբր Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար, ինչը իրականում նշանակում է ցեղասպանության հարցի տեղափոխում «պատմություն» տիրույթ, որն իր հերթին նշանակում է միջազգային հանրության քաղաքական օրակարգից մեզ համար սկզբունքային հարցի դուրս բերում...

բ-Իսկ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը ենթադրում է հրաժարում Արցախի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ իրավունքից, և իրականում դա կհանգեցնի Արցախի վերջնական կործանմանը և ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների մի մասի բռնազավթմանը:

... այս ամենը ոչ մի կերպ չի նշանակում, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ի վերջո, մեզ հանգիստ կթողնեն, ընդհակառակը, այդ պլանների իրականացումից հետո փորձ է արվելու մասնատել Հայաստանը հարավային թևի երկայնքով և հեռանկարում՝ երկրի ողջ տարածքի երկայնքով:

Հիմա հարց. պատրա՞ստ ենք այս ամենին:

Անտարբեր կդիտե՞նք, թե՞ դեռ շատ կամք կունենանք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր հարթակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա. Էդուարդ Շարմազանով
Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է…
Փաշինյանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը
Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց …
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում…
Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների...
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը վերոնշյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի...
Շտապ դադարեցնել բանակցությունները. Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական...
Ամենաշատ