News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի մամուլի գրասենյակից:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի նաև Սփյուռքի որոշակի հատվածի ձայնը լսելի լինի մեզ համար և նաև ձեր միջոցով մեր ձայնը լսելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Ես ծանոթացել եմ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներին և ուրախ եմ արձանագրելու, որ, ըստ էության, մեր գնահատականները համընկնում են: Եվ Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար: Հույս ունեմ, որ դա նկատելի է նաև Ձեր կողմից, տեսնում եմ, որ նկատելի է նաև Ձեր կողմից, ինչի համար շատ ուրախ եմ: Համեցեք:

Սեդրակ Աճեմյանն իր հերթին նշել է. «Ես եմ շնորհակալ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Նախևառաջ, շնորհավորում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, որ իրենց մտորումներով ճիշտ ընթացք տվեցին այս ընտրություններին: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր վերստին Ձեզ պիտի տեսնենք վարչապետի առաջիկա աթոռին: Բնականաբար, ահագին դժվարություններ կան, և այդ ամենն ընդունելով՝ մենք, իբրև կուսակցություն, պատրաստ ենք համագործակցելու պետականության շուրջ՝ կառավարության կողքին և մասնավորաբար, Ձեր կողքին: Դա Հնչակյան կուսակցության որոշումն է՝ աշխարհասփյուռ և հայաստանյան մեր բոլոր շրջանակներում այդ տրամադրությունը շատ բարձր է: Այս օրերին բավական ոգևորություն կա մեզ մոտ՝ առաջիկան ավելի փայլուն տեսնելու քաղաքականությամբ:

Ես շատ լավ եմ հիշում ընտրական քաղաքականության ժամանակաշրջանում «Ապագա կա» կարգախոսը: Եվ իրապես՝ մենք նույնպես համոզված ենք, որ ապագա կա: Ապագան կերտելու համար մնում է համագործակցության խնդիրը, բնականաբար: Սփյուռք-Հայրենիք համագործակցության և հանդիպումների զարգացման վերաբերյալ առաջարկներ վաղուց եղել են թե՛ մեր կուսակցության, թե՛ ընդհանուր մտորումների լույսի ներքո: Առաջիկայում սպասում ենք, որ այդ համագործակցությունը լինի և համազգային մարմնի ստեղծման գաղափարն առաջ տանենք: Մեր կուսակցությունը կարծում է, որ դա օգտաշատ է ընդհանրապես, որ բարձր գնահատականով ցույց տանք, որ ապագա կա: «Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երևույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետև ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ և այլն: Շատ այլ երևույթներ կան, որոնք հուզում են մեր ժողովրդին: Դրանք ամբողջացնելու համար անհրաժեշտություն է հույս ունենալ: Հույսը ինքնին ապագան է: Այդպիսին է մեր համոզմունքը:

Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...
Ամենաշատ