News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին ժամը 00:15-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում  է ստացվել, որ Մարտակերտի  շրջանի Կիչան համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Նույն ժամին հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնին՝ արձագանքման համար: Ժամը 00:16-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ն  մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Ճշտումներից պարզվել է, որ ՃՏՊ տեղի է ունեցել Ստեփանակերտ-Դրումբոն ճանապարհահատվածի 25-րդ կիլոմետրի վրա:

Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածին Ա.Ի-ն  (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ,  2001թ. ծնվ.)  իր վարած «Ուրալ»  մակնիշի ավտոմեքենայով ճանապարհին շրջվել է:

Օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 00:38-ին դեպքի վայր է ուղարկվել նաև հերթապահ օպերատիվ խումբը:  Փրկարարները  հատուկ սարքավորումների միջոցով տուժած վարորդ Ա.Ի-ին հանել են ավտոմեքենայի խցիկից և Վանք  համայնքի հիվանդանոցի ավտոմեքենայով ուղարկել Ստեփանակերտի հոսպիտալ:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարդինալն եւ եւս ինը մարդ դատարանի առջեւ են կանգնել Վատիկանում` ֆինանսական սկանդալների պատճառով
Վատիկանի նորագույն պատմության մեջ ամենամեծ քրեական դատավարության համար լսումներն անցկացվում են Վատիկանի թանգարանների մեծ դահլիճում...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների…
Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Վթարի հետեւանքով ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացի 16-ամյա Աննա Դադյանն ու...
ԱՄՆ-ում երեկույթի մասնակիցները աղյուսներով սպանել են մարդկանց վրա կրակող տղամարդուն
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Տեխասի Ֆորտ Ուերտ քաղաքում...
Պարեկները ծեծի կասկածանքով բերման են ենթարկել. պարզվել է հետախուզվում է ինքնիրավչությանը հանցակցելու համար
Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել...
Արարատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Տղամարդը հայտնել է, որ իրենն է, ինքն է աճեցրել: Տղմաարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին...
Ամենաշատ