
Instagram-ի վեբ-վարկածի օգտատերերը հնարավորություն կստանան հրապարակումներ անել հենց համակարգչից։ Թվիթերում ասվածը հաստատել է սոցիալական ցանցերի խորհրդական Մեթ Նավարան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Թեստային վարկածի սքրինշոթերում ցույց է տրված գրառումների ստեղծման մեխանիզմը վեբ-տարբերակում, որը քիչ բանով է տարբերվում սմարթֆոնների համար սովորական ալգորիթմից։ Ավելի ուշ Ֆեյսբուքի (Instagram-ի սեփականատիրոջ) ներկայացուցիչները Bloomberg-ին հավաստիացրել են, որ այդ գործառույթը իսկապես մշակման փուլում է։
Սահմանափակումը, որն օգտատերերին ստիպում էր երկար տարիներ համակարգչից հրապարակման համար օգտագործել զարտուղի ճանապարհներ, հաճախ քննադատվում էր եւ անվանվում արհեստական։ Գուցե նորամուծությունը կվերաբերի միայն գրառումներին, իսկ պատմություններն այդպես էլ կմնան էքսկլյուզիվ բջջային պլատֆորմների համար։
Ֆեյսբուքում չեն պատասխանել հարցին, թե երբ է համակարգչից գրառումների բեռնման հարավորությունը հասանելի լինելու շարքային օգտատերերի համար։ Սպասվում է, որ դա տեղի կունենա արդեն 2021թ.։